Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Մեր հարևան և ոխերիմ «բարեկամ» Թուրքիային սպառնում են ավերիչ, ամայացնող երկրաշարժեր ու նույնիսկ ցունամի

Մեր հարևան և ոխերիմ «բարեկամ» Թուրքիային սպառնում են ավերիչ, ամայացնող երկրաշարժեր ու նույնիսկ ցունամի
12.02.2025 | 15:13

Ինչպես տեղեկացրել է Թուրքիայի տարերային աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման կառավարական վարչությունը (AFAD), 2025թ. փետրվարի սկզբից մինչև 10- ը, այսինքն՝ ընդամենը 10 օրում տարածաշրջանում արդեն իսկ տեղի է ունեցել երկրաշարժի ուժգնությունը կամ էներգիան բնութագրող Ռիխտերի սանդղակով ավելի քան 3 մագնիտուդով (երկրաշարժի ինտենսիվության 12 բալանոց MSK-64 սանդղակով՝ 5 բալ) 761 երկրաշարժ, որոնք համարվում են բավական ուժեղ:

Նկատի ունենալով տագնապալի վիճակը, Թուրքիան, ինչպես տեղեկացրել է «Аргументы и факты» – ն, Էգեյան ծովի Սանտորինի կղզում սեյսմիկ ակտիվության աճի հետ կապված հնարավոր երկրաշարժերին և ցունամիներին նախապատրաստվելու ակտիվ միջոցներ է սկսել:

Հիշյալ վարչության տեղեկացմամբ, ստորգետնյա ցնցումները սաստկանում են Սանտորինիից մոտ 25 կմ հյուսիս- արևելք (այսինքն՝ երկրաշարժերի էպիկենտրոնները հիմնականում գտնվում են կղզուց ընդամենը 25 կմ հեռավորության վրա), ընդ որում, դրանց օջախի խորությունը տատանվում է 5- 25 կմ- ի սահմաններում: Թուրքիայի ափերին ամենամոտ երկրաշարժը գրանցվել է 140 կմ հեռավորության վրա: AFAD- ի տվյալներով՝ ցնցումները գրանցվել են Կոլումբո ստորջրյա հրաբխի շրջանում:

Կա նաև հրաբխային ակտիվության հավանականություն, ինչը իրավիճակն էլ ավելի վտանգավոր է դարձնում։ Այս կապակցությամբ AFAD- ն արդեն տեղակայել է բջջային ազդանշանային համակարգեր այնպիսի մարզերում, ինչպիսիք են Իզմիրը, Այդինը և Մուղլան, որպեսզի անհապաղ տեղեկացնեն տեղի բնակչությանը հնարավոր սպառնալիքների մասին:

AFAD- ը նաև ուժեղացրել է համակարգումն արտակարգ իրավիճակների արձագանքման տարբեր ստորաբաժանումների միջև՝ հնարավոր արտակարգ իրավիճակներին արագ արձագանք ապահովելու համար:

Թուրքական «NTV Haber» հեռուստաալիքը՝ հղում անելով AFAD- ին, հաղորդել է, որ Էգեյան ծովում շարունակվող երկրաշարժերի ֆոնին հնարավոր ցունամիների մասին նախազգուշացնելու համար ազդանշանային համակարգեր են տեղակայվել նաև Թուրքիայի Բոդրումի շրջանում: РБК- ի փոխանցմամբ, տարածաշրջան են ժամանել AFAD- ի խմբերը տարբեր նահանգներից։ Քաղաքացիներին ահազանգելու համակարգեր են տեղադրվել նաև Սեֆերիհիսարի, Դիդիմի և Դատչայի ափամերձ շրջաններում:

Էգեյան ծովում հունվարի վերջից շարունակվում են երկրաշարժերը։ Ցնցումները զգացել են, մասնավորապես, հունական Սանտորինի (Թիրա) կղզու բնակիչները, որտեղ հրաբխի հզոր ժայթքման վտանգ կա: Ամերիկյան «The New York Times» թերթը գրել է, որ վերջին շաբաթվա ընթացքում կղզու 15 հազար բնակիչներից այն լքել է 13 000- ը։

Թուրքիայի տարերային աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման վարչությունում հայտարարել են, որ Էգեյան ծովում սեյսմիկ ակտիվության հետևանքները կարող են հասնել մինչև Թուրքիա և ցունամի առաջացնել, հատկապես Կոլումբո ստորջրյա հրաբխի ժայթքման դեպքում:

Նախկինում Էգեյան ծովում, Սանտորինիի մոտ հրաբխի ժայթքումներ, ինչպես նաև 7,5 մագնիտուդով երկրաշարժեր եղել են, այսինքն՝ տվյալ տարածաշրջանը հայտնի է իր բարձր սեյսմիկ ակտիվությամբ: Թուրքիայի իշխանությունները լուրջ սպառնալիք են համարում Էգեյան ծովում հնարավոր երկրաշարժը և ցունամին:

AFAD- ը շաբաթ օրը հայտնել է, որ Էգեյան ծովում հրաբխի ժայթքման, երկրաշարժի և ցունամիի վտանգի հետ կապված արտահերթ միջգերատեսչական խորհրդակցություններ է անցկացրել ու մի շարք նախազգուշական միջոցներ ձեռնարկել: Էգեյան ափի նահանգներում կառավարման բոլոր ստորաբաժանումները բերվել են մշտական պատրաստության վիճակի և ուժեղացվել անձնակազմի և տեխնիկայի առումով:

Երկու տարի առաջ՝ 2023թ. փետրվարի 6-ին, Թուրքիայի հարավ- արևելքում տեղի էր ունեցել 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ (MSK-64 սանդղակով՝ մոտ 10 բալ) երկու կործանարար երկրաշարժ։ Տարերքի հարվածն այն ժամանակ խլել էր 53,5 հազար մարդու կյանք, ավելի քան 107 000 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել։ Սա համարվում է Թուրքիայի ամենահզոր երկրաշարժը 1939թ. Երզնկայի (թուրքական ներկայիս անվանումը՝ Էրզինջան) աղետից հետո, որի ինտենսիվությունը MSK-64 սանդղակով կազմել է 10 բալ: Թուրքիայի իշխանությունները 2023թ. երկրաշարժի հզորությունը համեմատել են 500 ատոմային ռումբի պայթյունի հետ։ Այն ժամանակ ստորգետնյա ցնցումները գրանցվել էին նաև հարևան Սիրիայում, որտեղ զոհվել էր ավելի քան 8000 մարդ:

Հունաստանի կլիմայական ճգնաժամերի դեմ պայքարի և քաղաքացիական պաշտպանության նախարարությունը, ТАСС- ի տեղեկացմամբ , փետրվարի 6- ին Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարել վերջին շաբաթներին այնտեղ տեղի ունեցող մշտական երկրաշարժերի պատճառով: Արտակարգ դրության ռեժիմը կգործի մինչև մարտի 1- ը: Հունական «ERT- News» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Էգեյան ծովի Սանտորինի և Ամորգոս կղզիների շրջանում մինչև փետրվարի 9-ը, նախորդած 10 օրվա ընթացքում ավելի քան 7,7 հազար երկրաշարժ է տեղի ունեցել, ընդ որում, 108 ստորգետնյա ցնցում է եղել 4 մագնիտուդից բարձր ուժգնության: Փետրվարի 5- ին գրանցվել է այս պահին ամենաուժեղ երկրաշարժը՝ 5,2 (շուրջ 7 բալ): Տուժածներ և ավերածություններ չեն եղել:

Life.ru- ի փոխանցմամբ , Երկրաշարժերի և հրաբխի հնարավոր ժայթքման պատճառով մարդիկ շտապում են լքել հունական Սանտորինի կղզին: Բնակիչներն ու զբոսաշրջիկները խուճապահար ձգտում են հեռանալ հունական Սանտորինի կղզուց: Տեղական «Naftemporiki» պարբերականի տեղեկացմամբ, կղզու «Աթենիոս» նավահանգստում երկար հերթեր են նկատվում:

«Մշտական սեյսմիկ ակտիվության և ավելի հզոր երկրաշարժի կամ հրաբխի արթնացման վախի պատճառով մարդիկ փորձում են կղզուց դուրս գալ լաստանավերով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Սանտորինիում և Էգեյան ծովի Կիկլադյան արշիպելագի մի քանի այլ կղզիներում երկուշաբթի փակվել են դպրոցները: Քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել շենքերի ներսում մարդկանց զանգվածային կուտակումներից: Սանտորինիի բնակիչներից շատերն ավերածությունների վախի պատճառով գիշերն անցկացրել են փողոցում գտնվող մեքենաներում և վրաններում:

«Известия»– ի տեղեկացմամբ , այսօր ևս 5 մագնիտուդով, այսինքն՝ բավական ուժեղ երկրաշարժ է գրանցվել Հունաստանի ափերի մոտ: Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է հունական Կրետե կղզու 137 000 բնակչությամբ Հերակլիոն քաղաքից 153 կմ հյուսիս:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 13692

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ